«Մանչեսթեր Յունայթեդը» թիմի ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբային կարող է երկու անգամ ավելի ցածր գնով վաճառել՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Այս մասին հայտնում է Goal.com-ը։
Աղբյուրի փոխանցմամբ, մոտ մեկ տարի առաջ ակումբը ֆուտբոլիստի վաճառքից ցանկանում էր 200 մլն եվրո ստանալ, սակայն տնտեսական ճգնաժամի պատճառով հաջողություն կլինի անգամ այդ գումարի կեսը ստանալը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված են ՊՍԺ-ն և Մադրիդի «Ռեալը»։ Բացի այդ, Թուրինի «Յուվենտուսը» հետաքրքրված է ֆրանսիացուն վերադարձնելու տարբերակով։
Պոգբայի գործող պայմանագիրը ՄՅՈՒ-ի հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը՝ մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։
2019/20 մրցաշրջանում Պոգբան անգլիական Պրեմիեր-լիգայի 7, իսկ անգլիական լիգայի Գավաթի 1 հանդիպման է մասնակցել։ Նրա ակտիվում 2 գոլային փոխանցում կա։