Իսպանիայի Լա Լիգայի 33-րդ տուրի շրջանակում Մադրիդի «Ատլետիկոն» սեփական հարկի տակ 3-2 հաշվով առավելության հասավ Բիլբաոյի «Ատլետիկի» նկատմամբ։
Խաղի հաշիվը 23-րդ րոպեին բացեցին հյուրերը՝ Այտոր Պարեդեսի գոլի շնորհիվ։ Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը երկրորդ խաղակեսում կարողացավ բեկել հանդիպման ընթացքը. 49-րդ րոպեին Անտուան Գրիզմանը հավասարեցրեց հաշիվը, իսկ այնուհետև Ալեքսանդր Սյորլոտը դարձավ դուբլի հեղինակ (54 և 90+3): Հանդիպման վերջնամասում՝ 90+7-րդ րոպեին, Գորկա Գուրուզետան կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն ավելին անել հյուրերին չհաջողվեց։
Այս հաղթանակից հետո «Ատլետիկո Մադրիդը» վաստակած 60 միավորով ամրապնդվեց 4-րդ հորիզոնականում։ «Ատլետիկ Բիլբաոն» 41 միավորով զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը։
Լա լիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․




























































