Լոնդոնի «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Յան Ռայթը վստահություն է հայտնել, որ «զինագործների» կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեծ շանսեր ունի նվաճելու ֆուտբոլային աշխարհի ամենահեղինակավոր անհատական մրցանակը՝ «Ոսկե գնդակը»։
«Եթե «Արսենալը» հաղթի Անգլիայի Պրեմիեր լիգայում, Դեկլան Ռայսը պետք է ճանաչվի առաջնության լավագույն ֆուտբոլիստ: Եթե «Արսենալը» նվաճի Չեմպիոնների լիգայի գավաթը, Ռայսն անպայմանորեն պետք է ստանա նաև «Ոսկե գնդակը»: Իսկ եթե Անգլիայի ազգային հավաքականը դառնա աշխարհի չեմպիոն, ապա Դեկլան Ռայսի համար պետք է ստեղծվի բոլորովին նոր՝ «Ոսկե գնդակից» էլ ավելի բարձրագույն և արժեքավոր մրցանակ», — Ռայթի խոսքերն է մեջբերում The Overlap-ը։
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Դեկլան Ռայսը լոնդոնյան ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 48 հանդիպում՝ իր ակտիվում գրանցելով 5 գոլ և 11 գոլային փոխանցում:



























































