Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կիսվել է իր կանխատեսումներով առ այն, թե որ ակումբն է նվաճելու Չեմպիոնների լիգայի խաղարկության 2025/26 մրցաշրջանի գավաթը։
Դեռևս դեկտեմբերին իտալացի մասնագետը որպես գլխավոր հավակնորդ նշել էր Մադրիդի «Ռեալին», սակայն «արքայական» ակումբը լքեց պայքարը քառորդ եզրափակիչում՝ երկու խաղերի ընդհանուր արդյունքով զիջելով Մյունխենի «Բավարիային» (4-6):
«Ասում եմ ձեզ՝ հաղթողը կլինի ՊՍԺ-ն»,- Անչելոտիի խոսքն է մեջբերում beIN Sports-ը։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակիչում գործող գավաթակիր ՊՍԺ-ն ուժերը կչափի Մյունխենի «Բավարիայի» հետ, իսկ Մադրիդի «Ատլետիկոն» կմրցի Լոնդոնի «Արսենալի» հետ։
Դիմակայությունների առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 28-ին և 29-ին, իսկ պատասխան խաղերը կանցկացվեն մայիսի 5-ին և 6-ին։



























































