Ֆուտբոլային լրագրող, ինսայդեր Ջանլուկա դի Մարցիոն կարծիք է հայտնել Պոլ Պոգբայի ապագայի վերաբերյալ։
«Պոգբա՞ն։ Ես կարծում եմ՝ նա կարող է լքել «Մանչեսթեր Յունայթեդը», քանի որ նրա պայմանագրի ավարտին ընդամենը մեկ տարի է մնացել։ «Ռեալը» առաջ է շարժվում նրա համար։ Զինեդին Զիդանը ուզում էր նրան գնել նախորդ ամառ։
«Յուվենթուսը» ևս ցանկանում է վերադարձնել նրան, բայց նրանք միայն փոխանակման տրանսֆերներ կարող են իրականացրել»,-ասել է դի Մարցիոն։
Պոլ Պոգբայի ծառայություններով հետաքրքրվում է նաև «Պարի Սեն Ժերմենը»։