«Բարսելոնայի» կազմում ամռանը մի շարք փոփոխություններ են սպասվում։ Շշուկներ կան, որ Արտուրը մոտ է «Յուվենթուս» տեղափոխվելուն։
Այս ֆոնին Mundo Deportivo-ի լրագրող Ֆրանչեսկ Ագիլարը պնդում է, որ կատալոնական ակումբի կազմում միայն երկու ֆուտբոլիստ կա, որոնք անձեռնմխելի են ու չեն հեռանա թիմից ոչ մի դեպքում։
Ագիլարի խոսքով՝ այդ ֆուտբոլիստներն են թիմի ավագ Լիոնել Մեսսին և դարպասապահ Մարկ Անդրե Տեր Շտեգենը։
Կատալոնական ակումբը պայքարելու է Լաուտարոյին և Նեյմարին գնելու համար։