Իտալիայի առաջնության 32-րդ տուրում գործող չեմպիոն «Նապոլին» հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց «Պարմայի» հետ (1-1):
Տանտերերը հիանալի մեկնարկեցին հանդիպումը. արդեն 1-ին րոպեին Գաբրիել Ստրեֆեզան առաջ մղեց «Պարմային»։ Նեապոլյան ակումբին հաջողվեց հավասարեցնել հաշիվը երկրորդ խաղակեսում. 60-րդ րոպեին հյուրերի կազմում աչքի ընկավ Սքոթ Մաքթոմինեյը։
Այս խաղից հետո թիմերը վաստակեցին մեկական միավոր։ «Նապոլին» 65 միավորով երկրորդն է, իսկ «Պարման» 35 միավորով զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․




























































