Մադրիդի «Ատլետիկոն» ակտիվ հետաքրքրություն է ցուցաբերում կատալոնական «Բարսելոնայի» երիտասարդ կիսապաշտպան Մարկ Բեռնալի նկատմամբ։ Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի տեղեկություններով` Մադրիդյան ակումբի մարզական տնօրեն Մատեու Ալեմանին արդեն հանդիպել և բանակցություններ է վարել 18-ամյա ֆուտբոլիստի գործակալի հետ։
«Ատլետիկոյում» ակնկալում են, որ առաջիկա ամռանը «Բարսելոնան» պատրաստ կլինի բաժանվել մի քանի ֆուտբոլիստներից, և հույս ունեն, որ Բեռնալը ևս կհայտնվի տրանսֆերի հանվողների ցուցակում։ Միևնույն ժամանակ, կատալոնացիների գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը շարունակում է երիտասարդ կիսապաշտպանին ներառել թիմի հետ կապված իր ծրագրերում, թեև ներկայումս Մարկն ապաքինվում է վնասվածքից։
Նշենք, որ «Բարսելոնայի» ակադեմիայի սանն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 28 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Հատկանշական է, որ տրանսֆերային այս խոսակցություններն ընթանում են այն ժամանակահատվածում, երբ «Բարսելոնան» ու «Ատլետիկոն» միմյանց դեմ պայքարում են Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի շրջանակներում:


























































