«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալի կարծիքն այժմ էական ազդեցություն ունի ակումբի տրանսֆերային քաղաքականության և կազմի վերաբերյալ որոշումների վրա։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Յամալը խնդրել է կասեցնել իր մտերիմ ընկերոջ Ալեխանդրո Բալդեի հնարավոր վաճառքի գործընթացը։ Բալդեն բարդ մրցաշրջան է անցկացնում․ վնասվածքները, անկայուն խաղն ու քննադատությունը նրան դարձրել էին տրանսֆերի հավանական թեկնածու։
Ակումբի ղեկավարությունը և մարզական տնօրեն Դեկուն ընդառաջել են Յամալին։ Նշվում է, որ ժամանակին նմանատիպ ազդեցություն ուներ նաև Լիոնել Մեսին, որը նույնպես նպաստում էր մտերիմ խաղընկերների՝ թիմում մնալուն։
Այսպիսով, Բալդեն մնում է «Բարսելոնայում» և Հանս Դիտեր Ֆլիկի գլխավորությամբ կշարունակի պայքարել ձախ պաշտպանի դիրքում իր տեղի համար։ Թեև ակումբը շարունակում է նոր ֆուտբոլիստներ փնտրել կազմն ուժեղացնելու նպատակով, Յամալի խոսքը վճռորոշ է դառնում առանցքային խաղացողներին պահպանելու հարցում։



























































