Իսպանիայի և Եգիպտոսի ազգային հավաքականների միջև կայացած ընկերական հանդիպումից (0-0) հետո «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալը հանդես է եկել հայտարարությամբ։ 18-ամյա ֆուտբոլիստը խստորեն դատապարտել է իսպանացի երկրպագուների կողմից մահմեդականների հասցեին հնչած վիրավորական վանկարկումները։
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորն անտարբեր չի մնացել այս միջադեպի նկատմամբ։ Բրազիլացի աստղն իր աջակցությունն է հայտնել մրցակից թիմի խաղացողին՝ «հավանելով» Յամալի գրառումը սոցիալական ցանցերում։
Ինչ վերաբերում է Իսպանիայի առաջնությանը, ապա այս պահին մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է «Բարսելոնան»։ Մադրիդի «Ռեալը» հանգրվանել է երկրորդ հորիզոնականում՝ առաջատարից հետ մնալով ընդամենը չորս միավորով։
Հաջորդ ամիս՝ մայիսի 10-ին, լեգենդար «Կամպ Նոու» մարզադաշտում կկայանա ֆուտբոլային աշխարհի ամենասպասված դիմակայություններից մեկը՝ հերթական «Էլ Կլասիկոն»։ Սպասվում է, որ այս հանդիպումը վճռորոշ նշանակություն կունենա Լա լիգայի չեմպիոնական տիտղոսի համար մղվող պայքարում։

























































