ԱԱ-2026-ին ընդառաջ ազգային հավաքականները շարունակում են ստուգատեսային հանդիպումներ անցկացնել։ Ներկայացնում ենք կայացած մի քանի ուշագրավ ընկերական խաղերի արդյունքները.
Էյնդհովենի «Ֆիլիպս» մարզադաշտում Նիդերլանդների հավաքականը ոչ-ոքի խաղաց Էկվադորի ընտրանու հետ։ Հանդիպումը բավականին բուռն սկիզբ ունեցավ. արդեն 3-րդ րոպեին էկվադորցի Վիլյան Պաչոն դարձավ ինքնագոլի հեղինակ՝ առաջ մղելով տանտերերին։ Սակայն 12-րդ րոպեին նիդերլանդցիները մնացին 10 հոգով՝ Դենզել Դումֆրիսի կարմիր քարտի պատճառով։ Էկվադորն օգտվեց քանակական առավելությունից, և 24-րդ րոպեին Էններ Վալենսիան անվրեպ իրացրեց 11-մետրանոցը՝ ձևակերպելով խաղի վերջնահաշիվը:
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Լոնդոնի լեգենդար «Ուեմբլի» մարզադաշտում Անգլիայի հավաքականը նվազագույն հաշվով զիջեց Ճապոնիային։ Ասիական թիմին հաղթանակ պարգևեց Կաորու Միտոմայի՝ 23-րդ րոպեին խփած միակ գոլը։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Բարսելոնայի «Կոռնելիա-Էլ Պրատ» մարզադաշտում Իսպանիայի հավաքականը չկարողացավ կոտրել Եգիպտոսի դիմադրությունը։ Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով։ Հատկանշական է, որ աֆրիկյան թիմը հանդես էր գալիս առանց իր պատմության լավագույն ռմբարկու Մոհամեդ Սալահի։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
























































