«Բարսելոնայի» ղեկավարությունը լեհ հարձակվողին նոր պահանջներ կներկայացնի՝ կապված աշխատավարձի և թիմում նրա դերի հետ։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի տեղեկություններով` ակումբում պատրաստվում են բանակցել թիմի փորձառու հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու հետ։ Նախքան պայմանագրի երկարաձգման հարցը քննարկելը՝ «կապտանռնագույնների» ղեկավարությունը լեհ ֆուտբոլիստին կտեղեկացնի, որ նոր մրցաշրջանից նա պահեստայինի կարգավիճակ է ունենալու։ Բացի այդ, հարձակվողը ստիպված կլինի համաձայնել աշխատավարձի 50 տոկոս կրճատմանը, եթե ցանկանում է շարունակել ելույթները կատալոնական ակումբում։ Հնարավոր նոր պայմանագիրը նախատեսված կլինի մեկ տարով։
Հիշեցնենք, որ օգոստոսին Ռոբերտ Լևանդովսկին կդառնա 38 տարեկան։ Եթե նա չտա պայմանագիրը երկարաձգելու իր համաձայնությունը, ապա ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կստանա ազատ գործակալի կարգավիճակ։
Այս մրցաշրջանում անցկացրած 37 հանդիպումներում աստղային վետերանը բոլոր մրցաշարերում միասին դարձել է 16 գոլի հեղինակ։




























































