«Բարսելոնայի» ղեկավարությունը խիստ վրդովվել է՝ տեղեկանալով Բրազիլիայի ազգային հավաքականի ճամբարում եզրային հարձակվող Ռաֆինյայի ստացած վնասվածքի մասին։
Ինչպես հաղորդում է Sport.es պարբերականը, «կապտանռնագույնների» ղեկավարները նպատակահարմար չեն համարում ակումբային մրցաշրջանի ավարտից ընդամենը երկու ամիս առաջ ռիսկի ենթարկել ֆուտբոլիստների առողջությունը:
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ կատալոնական թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը պարզապես կատաղած է բրազիլացի վինգերի վնասվածքի վերաբերյալ լուրերից։
Հիշեցնենք, որ ուրբաթ օրը՝ մարտի 27-ին, «Բարսելոնան» պաշտոնապես հայտնել էր Ռաֆինյայի՝ աջ ազդրի ծնկատակի ջլի վնասվածքի մասին։ Ընդգծվում է, որ 29-ամյա ֆուտբոլիստի ապաքինման նախնական ժամկետը կկազմի մոտ հինգ շաբաթ։


























































