Ռուսաստանի հավաքականի 34-ամյա շորթ-թրեկիստ Վիկտոր Անը պաշտոնապես հայտարարել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին: Վիկտոր Անը բաց նամակով շնորհակալություն է հայտնել երկրպագուներից, մարզչական կազմից և բոլոր այն մարդկանցից, ովքեր աջակցել են նրան ֆանտաստիկ կարիերայի ընթացքում:
Ազգությամբ կորեացի Վիկտոր Անը կարիերայի սկզբնական հատվածում ներկայացրել է հայրենիքը, իսկ 2013թ-ից հանդես է եկել Ռուսաստանի հավաքականի կազմում:
Վիկտոր Անը Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2013), Օլիմպիական խաղերի վեցակի չեմպիոն, աշխարհի վեցակի բացարձակ չեմպիոն (2003-2007, 2014)։ Քսան անգամ դարձել է աշխարհի չեմպիոն, ութ անգամ նվաճել աշխարհի գավաթը։ Աշխարհի նախկին ռեկորդակիր 1000, 1500 և 3000 մետր տարածություններում։ Եվրոպայի, Ռուսաստանի ու Կորեայի Հանրապետության բազմակի չեմպիոն։ Օլիմպիական խաղերի ռեկորդակիր շորթ թրեկի առաջնությունում վաստակած ոսկե մեդալների թվով (6), ինչպես նաև միակ տղամարդ մարզիկը, ով արժանացել է Ձմեռային օլիմպիական խաղերի երեք ոսկե մեդալների Ռուսաստանի հավաքականի կազմում։ Անը պատմության մեջ ամենատիտղոսակիր շորթ-թրեկիստն է։