«Բարսելոնայի» եզրային հարձակվող Ռաֆինյան վնասվածք է ստացել և փոխարինվել Բրազիլիայի ազգային հավաքականի՝ Ֆրանսիայի դեմ ընկերական հանդիպման ժամանակ։
Հինգշաբթի` մարտի 26-ին, ԱՄՆ-ի Ֆոքսբորո քաղաքում կայացած խաղն ավարտվել է ֆրանսիացիների հաղթանակով՝ 2-1 հաշվով։ Ռաֆինյան փոխարինվել է անմիջապես ընդմիջմանը։
Ինչպես հաղորդում է իսպանական Mundo Deportivo պարբերականը, ֆուտբոլիստը վնասել է աջ ազդրը և գանգատվել մկանային ցավերից։ Այսօր` մարտի 27-ին, նա բուժզննում կանցնի՝ վնասվածքի լրջությունն ու ապաքինման ժամկետները պարզելու համար։ Մինչև փոխարինվելը բրազիլացին չէր հասցրել աչքի ընկնել արդյունավետ գործողություններով։
Հիշեցնենք, որ 2026 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում Բրազիլիայի հավաքականը հանդես կգա C խմբում, որտեղ կմրցի Մարոկկոյի, Հայիթիի և Շոտլանդիայի ընտրանիների հետ։

























































