«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը խիստ վրդովվել է Իսպանիայի Լա Լիգայի շրջանակում կայացած «Ռայո Վալյեկանոյի» դեմ խաղում (1:0) իր փոխարինումից: Իսպանացի տաղանդավոր ֆուտբոլիստին խաղադաշտից հեռացրել են հանդիպման 82-րդ րոպեին։ Այս մասին գրում է Diario Sport-ը։
Խաղադաշտը լքելիս Յամալը մի քանի անգամ կրկնել է. «Միշտ՝ ես։ Սա պարզապես խելագարություն է»։ Նշվում է նաև, որ ֆուտբոլիստն անգամ չի նայել թիմի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկի կողմը։
Պահեստայինների նստարանին Լամինը շարունակել է դժգոհություն հայտնել՝ ակտիվ ժեստիկուլյացիա անելով և մատնացույց անելով խաղադաշտը։ Ի վերջո, 18-ամյա խաղացողը լքել է պահեստայինների նստարանն ու հեռացել ենթատրիբունային հատված:

























































