«Բարսելոնան» հետաքրքրություն է ցուցաբերում «Յուվենտուսի» եզրային պաշտպան Անդրեա Կամբիազոյի նկատմամբ: Այս մասին հայտնում է Sportitalia-ն:
Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբի ղեկավարությունն իտալացի ֆուտբոլիստի մեջ տեսնում է ունիվերսալ պաշտպանի, որն ունակ է հաջողությամբ գործել պաշտպանության երկու եզրերում էլ: Նշվում է, որ թուրինյան ակումբը մտադիր չէ Կամբիազոյին բաց թողնել 50 միլիոն եվրոյից պակաս գումարի դիմաց:
26-ամյա ֆուտբոլիստի խաղով տպավորված է նաև «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին:
Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 39 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: Նրա գործող պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառ:


























































