Իսպանիայի ազգային հավաքականի և լոնդոնյան «Չելսիի» պաշտպան Մարկ Կուկուրելյան պատասխանել է այն հարցին, թե ովքեր են պատմության մեծագույն իսպանացի ֆուտբոլիստները։
«Անդրես Ինիեստան և Սերխիո Բուսկետսը»,- Կուկուրելյայի պատասխանն է մեջբերում The Touchline-ը:
Նշենք, որ Կուկուրելյան հրավիրվել է Իսպանիայի հավաքական՝ մասնակցելու մարտյան հավաքին։ Դրա շրջանակում «Կարմիր ֆուրիան» ընկերական հանդիպումներ կանցկացնի Սերբիայի և Եգիպտոսի հետ՝ նախապատրաստվելով ամռանը կայանալիք աշխարհի առաջնությանը։
Ինչ վերաբերում է ակումբային ելույթներին, ապա ընթացիկ մրցաշրջանում իսպանացի պաշտպանը լոնդոնյան ակումբի կազմում արդեն անցկացրել է 40 հանդիպում՝ իր ակտիվում գրանցելով 1 գոլ և 3 արդյունավետ փոխանցում։



























































