Չեմպիոնների լիգայում ավարտվեց 1/8 եզրափակիչի փուլը։ Ութ թիմեր նվաճեցին հաջորդ փուլի ուղեգիր և կշարունակի պայքարը բաղձալի գավաթի համար։
Քառորդ եզրափակիչի զույգերն ունեն հետևյալ տեսքը.
- ՊՍԺ — «Լիվերպուլ»
- «Ռեալ Մադրիդ» — «Բավարիա»
- «Բարսելոնա» — «Ատլետիկո Մադրիդ»
- «Սպորտինգ» — «Արսենալ»
Քառորդ եզրափակիչում սպասվում է իսպանական դիմակայություն. կատալոնական «Բարսելոնան» կփորձի ռևանշի հասնել Մադրիդի «Ատլետիկոյի» նկատմամբ՝ գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում կրած վերջին պարտության համար։
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 7-ին և 8-ին, իսկ պատասխան խաղերը՝ ապրիլի 14-ին և 15-ին։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի հաղթող էր դարձել ֆրանսիական ՊՍԺ-ն։





















































