«Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Կամպ Նոու» մարզադաշտում ջախջախիչ հաղթանակ տարավ անգլիական «Նյուքասլի» նկատմամբ՝ 7:2 հաշվով։
Թեև հյուրերը Էնթոնի Էլանգայի ջանքերով երկու անգամ կարողացան հավասարեցնել հաշիվը, այնուամենայնիվ «կապտանռնագույններին» հաջողվեց բեկել հանդիպման ընթացքն ու անհավանական հաղթանակ տոնել:
Հանդիպման լավագույն ֆուտբոլիստի մրցանակին արժանացավ կատալոնական գրանդի բրազիլացի հարձակվող Ռաֆինյան, որն իր ակտիվում գրանցեց 2 գոլ և 2 արդյունավետ փոխանցում։ Բացի այդ, բրազիլացին բոլորից հաճախ է հարվածել մրցակցի դարպասին (5 անգամ) և աչքի է ընկել ստեղծած գոլային ակնհայտ պահերի ամենամեծ քանակով (3 անգամ)։


























































