Լոնդոնի «Չելսիի» արգենտինացի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը պատրաստ է լքել «ազնվականների» շարքերը, սակայն նրա համար կա միայն մեկ նախընտրելի տարբերակ։
«Էնցո Ֆերնանդեսը պատրաստ է հեռանալ «Չելսիից»։ Ամեն ինչ շատ պարզ է։ Բայց արդյո՞ք լոնդոնյան ակումբը պատրաստ է վաճառել նրան։ Առայժմ՝ ոչ, սակայն մինչև ամառ դեռ շատ ժամանակ կա։ Ըստ ֆուտբոլիստին մոտ կանգնած աղբյուրների՝ եթե Մադրիդի «Ռեալը» հետաքրքրություն ցուցաբերի (ինչը դեռ հարցական է, քանի որ պաշտոնական քայլեր չեն ձեռնարկվել), ապա Էնցոն նախապատվությունը կտա հենց այդ ակումբին, այլ ոչ թե ֆրանսիական կամ սաուդյան առաջարկներին»,- հայտնել է լրագրող Ջեյքոբսը։
Ընթացիկ մրցաշրջանում Էնցո Ֆերնանդեսը «Չելսիի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
























































