Այսօր՝ մարտի 18-ին, կատալոնական «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8 եզրափակիչի պատասխան խաղում սեփական հարկի տակ կընդունի անգլիական «Նյուքասլին»։ «Կապտանռնագույնների» նախկին հարձակվող Նեյմարը իր կանխատեսումն է արել սպասվող հանդիպման ելքի վերաբերյալ։
««Բարսելոնան» կհաղթի «Նյուքասլին» 3-1 հաշվով։ Երկու գոլ կխփի Ռաֆինյան, ևս մեկը՝ Յամալը»,- բրազիլացու խոսքերն է մեջբերում The Touchline-ը։
«Բարսելոնա» — «Նյուքասլ» հանդիպումը կմեկնարկի լեգենդար «Կամպ Նոու» մարզադաշտում Երևանի ժամանակով 21:45-ին։
Թիմերի միջև Անգլիայում կայացած առաջին խաղն ավարտվել էր մարտական ոչ-ոքիով՝ 1-1 հաշվով։ Այս զույգի հաղթողը մրցաշարի քառորդ եզրափակիչում ուժերը կչափի Լոնդոնի «Տոտենհեմի» և Մադրիդի «Ատլետիկոյի» դիմակայության հաղթողի հետ։


























































