Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին գովեստի խոսքեր է շռայլել «արքայական» ակումբի ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի հասցեին։
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ վերջերս կայացած խաղում (3-0) ուրուգվայցին հեթ-տրիկի հեղինակ էր դարձել։
«Ինձ դուր եկան Ֆեդերիկոյի գոլերը։ Նրա նվաճումն ինձ չզարմացրեց. նա ցնցող գոլեր խփեց։ Խաղից հետո ես նրան հետևյալ հաղորդագրությունն ուղարկեցի. «Ափսոս, որ դու բրազիլական անձնագիր չունես»»,- իտալացի մասնագետի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
Հիշեցնենք, որ ներկայումս Կառլո Անչելոտին զբաղեցնում է Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։
Ինչ վերաբերում է Ֆեդերիկո Վալվերդեին, ապա ընթացիկ մրցաշրջանում նա մադրիդյան գրանդի կազմում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։
























































