Անգլիական «Նյուքասլ Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էդի Հաուն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում իսպանական «Բարսելոնայի» հետ գրանցված ոչ-ոքին (1:1):
«Դժվար էր համակերպվել այս արդյունքի հետ, քանի որ գոլն ընդունեցինք խաղի վերջին հարվածով: Կարծում եմ՝ մենք շատ լավ խաղացինք: Ընդհանուր առմամբ, կարողանում էինք զսպել մրցակցին: Հնարավորությունները շատ չէին, և, թերևս, Հարվի Բարնսի պահը երկրորդ խաղակեսում մեր առաջին իրական հնարավորությունն էր: Բայց մենք գտնում ենք, որ բավականաչափ աշխատանք կատարեցինք:
Մենք պետք է հավատանք մեր ուժերին: Պարզ է, որ պատասխան խաղը բոլորովին այլ է լինելու՝ այլ պայմաններում ու հանգամանքներում: Բայց այս երեկո մենք ցույց տվեցինք, որ ունակ ենք անելանելի դրության մեջ դնել նրանց: Մենք պետք է մեկնենք այնտեղ ու փորձենք անել նույնը»,- Հաուի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:


























































