«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկն Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի՝ Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ պատասխան հանդիպումից առաջ հստակ խնդիրներ է դրել թիմի առջև։ Այս մասին հայտնում է The Touchline-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ գերմանացի մասնագետը կոչ է արել ֆուտբոլիստներին առաջիկա դիմակայությունն ընկալել որպես երկու առանձին խաղ՝ նշելով, որ յուրաքանչյուր խաղակես պետք է դիտարկվի առանձնակի։
Ֆլիկը շեշտադրել է գլխավոր նպատակը՝ առաջին խաղակեսում գրանցել 2-0, իսկ երկրորդում՝ ևս 2-0 հաշիվ, որպեսզի հնարավոր լինի չեզոքացնել նախորդ խաղում կրած պարտության հետևանքները:
Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին հանդիպումը կայացել էր փետրվարի 12-ին Մադրիդի «Մետրոպոլիտանո» մարզադաշտում, որտեղ «Ատլետիկոն» առավելության էր հասել 4-0 հաշվով։
Գավաթի մյուս կիսաեզրափակիչի շրջանակում ուժերը կչափեն Բիլբաոյի «Ատլետիկն» ու «Ռեալ Սոսյեդադը»։

























































