«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին վնասվածքի պատճառով ժամանակավորապես դուրս է մնացել շարքից: 37-ամյա լեհ ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ակնակապիճի կոտրվածք, ինչի հետևանքով նա հաստատապես բաց կթողնի Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի՝ Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ պատասխան հանդիպումը։
Ինչպես հաղորդում է Mundo Deportivo պարբերականը, լեհ ռմբարկուին փոխարինելու ամենահավանական թեկնածուն Ֆերան Տորեսն է: Այնուամենայնիվ, կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը դիտարկում է նաև մարտավարական այլընտրանքային տարբերակ՝ հարձակման գծում որպես «կեղծ 9 համար» խաղադաշտ դուրս բերելով Դանի Օլմոյին։
Բարսելոնա» — «Ատլետիկո» պատասխան դիմակայությունը կկայանա վաղը՝ մարտի 3-ին, Երևանի ժամանակով 00։00-ին։
Հիշեցնենք, որ թիմերի միջև կայացած առաջին խաղում մադրիդյան ակումբը ջախջախիչ հաղթանակ էր տարել՝ 4-0 հաշվով։






















































