«Մանչեսթեր Սիթին» փնտրում է գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային օգնական: Այդ մասին հայտնում է Goal-ը։
Այս պաշտոնի գլխավոր ֆավորիտը «Ռեալի Սոսյեդադի» երկրորդ թիմի մարզիչն է՝ Խաբի Ալոնսոն: Այս պաշտոնին հավակնում են նաև ակումբի ակադեմիաի մենեջեր Ռոդոլֆո Բորելլոն և Գվարդիոլա նախկին օգնական Դոմենեկ Տորենթը: Նշվում է, որ «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչը՝ Գվարդիոլան, անձամբ կապ է հաստատել Ալոնսոյի հետ:
Հիշեցնենք, որ 2019-ի դեկտեմբերին Պեպի նախկին օգնականը՝ Միկել Արտետան, գլխավորեց «Արսենալը»:
Իր հերթին, Սաուդյան Արաբիայի պետական ներդրումային հիմնադրամի ներկայացուցիչները, որոնք մտադիր են ձեռք բերել անգլիական «Նյուքասլ Յունայթեդ» ակումբը, ցանկանում են տեսնել անգլիական թիմի ղեկին «Զենիթի» նախկին գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետիին, հայտնում է իտալական Calciomercato-ն: