UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իլիա Թոփուրիան անկեղծացել է՝ նշելով խառը մենամարտերում (MMA) իր ամենադժվար մրցակցին։
Ինչպես փոխանցում է Sportskeeda պորտալը, «Մատադորը» առանձնացրել է ավստրալացի նախկին չեմպիոն Ալեքսանդր Վոլկանովսկիին։
«Դա Վոլկանովսկին է։ Նա չափազանց խելացի մարտիկ է և հստակ գիտի՝ ինչպես մենամարտել։ Ալեքսը շատ հաշվենկատ է»,- նշել է Թոփուրիան։
Հիշեցնենք, որ 29-ամյա մարտիկը պրոֆեսիոնալ օկտագոնում իր նորամուտը նշել է 2015 թվականի ապրիլին, իսկ աշխարհի ամենահեղինակավոր՝ UFC կազմակերպությունում հանդես է գալիս 2020 թվականի հոկտեմբերից։
Թոփուրիայի անթերի վիճակագրությունը ներկայումս ներառում է 17 հաղթանակ, որոնցից միայն երկուսն են գրանցվել մրցավարների որոշմամբ (մնացածն ավարտվել են ժամկետից շուտ)։

























































