Իսպանական հեղինակավոր Marca պարբերականի հաղորդմամբ՝ Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականը հնարավոր է բոյկոտի 2026 թվականի աշխարհի առաջնությունը: Այս որոշումը կարող է պայմանավորված լինել Մերձավոր Արևելքում ստեղծված ռազմաքաղաքական լարվածությամբ և Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի կոշտ քաղաքականությամբ։
Իրավիճակը տարածաշրջանում կտրուկ սրվել է փետրվարի 28-ի առավոտյան, երբ Իսրայելը «կանխարգելիչ հարված» է հասցրել Իրանին։ Դրանից ժամեր անց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է խոշոր ռազմական գործողության մեկնարկի մասին։ Որպես պատասխան քայլ՝ Իրանը հրթիռային հարվածներ է ուղղել Իսրայելին և տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։
Ստեղծված իրավիճակը լրջորեն վտանգում է Իրանի հավաքականի մասնակցությունը մունդիալին, քանի որ, վիճակահանության արդյունքների համաձայն, թիմի խմբային փուլի բոլոր հանդիպումները նախատեսված են հենց ԱՄՆ-ի տարածքում: Իրանի հավաքականն հաջողությամբ որակավորվել էր առաջնությանը և ընդգրկվել G խմբում, որտեղ պետք է մրցի Բելգիայի, Եգիպտոսի և Նոր Զելանդիայի ընտրանիների հետ:
Հիշեցնենք, որ աշխարհի 2026 թվականի առաջնությունը կկայանա այս ամռանը՝ երեք երկրների՝ ԱՄՆ-ի, Կանադայի և Մեքսիկայի համատեղ հյուրընկալությամբ:
























































