Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն կարող է դառնալ «Ռեալի» ֆուտբոլիստ 2022 թվականից: Ֆրանսիական ակումբի մարզական տնօրեն Լեոնարդոն Մբապեին առաջարկել է նոր պայմանագիր, բայց ֆուտբոլիստը որոշ ժամանակ է պահանջել մտածելու համար:
Այսպիսով, ՊՍԺ-ի ղեկավարությունը կարծում է, որ 21-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է մինչև վերջ կատարել իր պայմանագիրը, առանց այն երկարաձգելու: Հետևաբար, 2022 թվականին «Ռեալը» կկարողանա անվճար պայմանագիր ստորագրել Կիլիանի հետ՝ որպես ազատ գործակալ:
Իր հերթին, ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն գտնվում է նաև «Լիվերպուլի» հետաքրքրության ոլորտում: Ըստ Le10sport-ի, մերսիսայդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն անձամբ է զանգահարել ֆուտբոլիստի հայրիկին`իր հետաքրքրությունը հայտնելու խաղացողի նկատմամբ: