Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում գործող չեմպիոն «Բարսելոնան» «Կամպ Նոուում» երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Լևանտեի» դարպասը (3-0)։
Հանդիպումը սկսվեց տանտերերի բացահայտ առավելությամբ. արդեն 4-րդ րոպեին Մարկ Բեռնալը բացեց հաշիվը։ 32-րդ րոպեին Ֆրենկի դե Յոնգը կրկնապատկեց այն՝ ամրապնդելով կատալոնացիների առավելությունը։
Երկրորդ խաղակեսի 66-րդ րոպեին, տևական դադարից հետո, խաղադաշտ վերադարձավ թիմի առաջատարներից մեկը՝ Պեդրին՝ փոխարինելով առաջին գոլի հեղինակ Բեռնալին։
Հանդիպման վերջնակետը 81-րդ րոպեին դրեց Ֆերմին Լոպեսը՝ Յամալի փոխանցումից հետո հեռահար հարվածով գրավելով Մեթյու Ռայանի պաշտպանած դարպասը։
Այս հաղթանակից հետո կատալոնական ակումբը վաստակած միավորների քանակը հասցրեց 61-ի՝ կրկին գլխավորելով Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Լևանտեն» 25 միավորով շարունակում է ընթանալ նախավերջին՝ 19-րդ տեղում։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Լա լիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․


























































