Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի նախավերջին խաղում առաջատար «Արսենալը» հյուսիսլոնդոնյան դերբիում առավելության հասավ «Տոտենհեմի» նկատմամբ (4-1)։
Հանդիպման հաշիվը 32-րդ րոպեին բացեց հյուրերի հարձակողական ոճի կիսապաշտպան Էբերեչի Էզեն։ «Տոտենհեմը» շատ արագ պատասխանեց. ընդամենը երկու րոպե անց՝ 34-րդ րոպեին, Ռանդալ Կոլո Մուանին վերականգնեց հավասարակշռությունը։
Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում՝ 47-րդ րոպեին, Վիկտոր Յոկերեսը կրկին առաջ մղեց «զինագործներին»։ 61-րդ րոպեին նույն Էբերեչի Էզեն ձևակերպեց դուբլ՝ հաշիվը դարձնելով 3-1։
Հանդիպման վերջնակետը դրվեց ավելացված ժամանակում։ 90+4-րդ րոպեին Վիկտոր Յոկերեսը, օգտվելով Մարտին Էդեգորի փոխանցումից, խփեց իր երկրորդ գոլը՝ ձևակերպելով վերջնական հաշիվը՝ 4-1։
Նշենք, որ Միկել Արտետայի գլխավորած թիմը տարավ 5-րդ անընդմեջ հաղթանակը «խթանների» նկատմամբ՝ ամրապնդվելով առաջին հորիզոնականում։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․


























































