Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» սեփական հարկի տակ ուժերը չափեց «Բերնլիի» հետ։ Լարված պայքարում ընթացած հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։
Տանտերերը հենց մեկնարկում առաջ անցան հաշվի մեջ. 4-րդ րոպեին աչքի ընկավ Ժոաո Պեդրոն։ «Ազնվականները» տևական ժամանակ պահպանում էին հաղթական հաշիվը, սակայն 72-րդ րոպեին թիմի պաշտպան Ուեսլի Ֆոֆանան երկրորդ դեղին քարտը ստացավ և հեռացվեց դաշտից՝ լոնդոնցիներին թողնելով 10 հոգով։
Հյուրերը կարողացան օգտվել քանակական առավելությունից և բառացիորեն խաղավարտին փրկվեցին պարտությունից. մրցավարի կողմից ավելացված ժամանակում հավասարությունը վերականգնեց Զիան Ֆլեմինգը։
Այս հանդիպումից հետո «Չելսին» վաստակած 45 միավորով պահպանում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը: «Բերնլին» 19 միավորով նախավերջին՝ 19-րդ տեղում է:
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին

























































