Անգլիայի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի վաղաժամ կայացած խաղում առաջատար «Արսենալը» դրամատիկ պայքարում ձեռքից բաց թողեց հաղթանակը հետնապահ «Վուլվերհեմփթոնի» հետ խաղում (2-2)։
Հանդիպումը շատ հաջող սկսվեց «զինագործների» համար․ արդեն 5-րդ րոպեին Բուկայո Սական բացեց հաշիվը։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 56-րդ րոպեին, Պիերո Ինկապիեն կրկնապատկեց հյուրերի առավելությունը՝ թվում էր, թե վճռելով խաղի ելքը։
Սակայն «Վուլվերհեմփթոնը» կարողացավ վերադառնալ խաղ։ 61-րդ րոպեին Ուգո Բուենոն կրճատեց հաշվի տարբերությունը։ Խաղի իսկական դրաման տեղի ունեցավ ավելացված ժամանակում։ 90+3-րդ րոպեին «Արսենալի» կազմում փոխարինման դուրս եկավ Ռիկարդո Կալաֆիորին, որն ընդամենը մեկ րոպե անց՝ 90+4-րդին, դարձավ ինքնագոլի հեղինակ՝ հավասարեցնելով հաշիվը։
Այսպիսով՝ լոնդոնյան ակումբը Պրեմիեր լիգայի երկրորդ անընդմեջ խաղն ավարտեց ոչ-ոքի։ «Արսենալը» 58 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Վուլվերհեմփթոնը» 10 միավորով եզրափակում է այն։
Հանդիպման գոլերը ԱՅՍՏԵՂ
ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․




























































