Դորտմունդի «Բորուսիան» Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի անցումային փուլի առաջին խաղում սեփական հարկի տակ ընդունեց Բերգամոյի «Ատալանտային»։
Գերմանիայում՝ «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2։0 հաշվով։
Հաշիվը բացվեց արդեն 3-րդ րոպեին. աչքի ընկավ հարձակվող Սերու Գիրասին։ Առաջին խաղակեսի վերջնամասում Մաքսիմիլիան Բայերը կրկնապատկեց դորտմունդցիների առավելությունը։ Երկրորդ կեսում դարպասի գրավում չարձանագրվեց։
Կողմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց՝ փետրվարի 25-ին, Իտալիայում։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ



























































