Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» հյուրընկալվելիս անակնկալ պարտություն կրեց նույն քաղաքը ներկայացնող «Ռայո Վալեկանոյից» (0-3)։
Տանտերերի կազմում գոլերով աչքի ընկան Ֆրան Պերեսը, Օսկար Վալենտինը և Ռանդի Նտեկան՝ համապատասխանաբար 40-րդ, 45-րդ և 76-րդ րոպեներին։
Այս հաղթանակից հետո Ինիգո Պերեսի գլխավորած թիմը վաստակած միավորների քանակը հասցրեց 25-ի՝ բարձրանալով 16-րդ հորիզոնական։ «Ատլետիկոն» 45 միավորով շարունակում է եզրափակել լավագույն քառյակը։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Լա լիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․




























































