Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում Լոնդոնի «Արսենալը» «Էմիրեյթսում» չորս անպատասխան գնդակ ուղարկեց երրորդ դիվիզիոնը ներկայացնող «Ուիգանի» դարպասը (4-0):
Հանդիպման հաշիվը 11-րդ րոպեին բացեց Նոնի Մադուեկեն, 18-րդ րոպեին Գաբրիել Մարտինելին կրկնապատկեց այն, 23-րդ րոպեին հյուրերի ֆուտբոլիստ Հանթի ինքնագոլից հետո հաշիվը դարձավ 3-0, իսկ 27-րդ րոպեին Գաբրիել Ժեզուսը ձևակերպեց վերջնական հաշիվը։
Այս հաղթանակից հետո Միկել Արտետաի գլխավորած թիմը վստահորեն ապահովեց իր տեղը 1/8 եզրափակիչում։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ




























































