Լոնդոնի «Արսենալը» լրջորեն հետաքրքրված է «Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեի ծառայություններով և լոնդոնյան թիմը պաշտոնական առաջարկով դիմել է կատալոնական ակումբին՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը իմանալու համար, տեղեկացնում է Sport.es-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» պատրաստ է Դեմբելեին վաճառել 60 միլիոն եվրոյի դիմաց, բայց նրա վնասվածքների պատճառով ֆուտբոլիստի համար առաջարկներ չկան: Բացի այդ, մոտակա տրանսֆերային պատուհանը, հավանաբար, խիստ տուժելու է ճգնաժամից կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:
«Բարսելոնան» 2017-ին Դեմբելեն «Բորուսիայից» գնել է 124 միլիոն եվրոյով: Այդ ժամանակվանից Ուսմանը 74 հանդիպում է անցկացրել կատալոնացիների կազմում՝ աչքի ընկնելով 19 անգամ: Դեմբելեի ակտիվում կա նաև 17 գոլային փոխանցում: