Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան և ավագ Ֆեդերիկո Վալվերդեն հայտարարել է, որ «Արքայական ակումբը» շարունակում է պայքարը Լա Լիգայում և Չեմպիոնների լիգայում հաղթելու համար։ Այս մասին ֆուտբոլիստը խոսել է Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում «Ռեալ Սոսյեդադի» նկատմամբ տարած վստահ հաղթանակից (4:1) հետո։
«Մենք լավ տպավորություն չթողեցինք Լիսաբոնում, և դրա պատասխանատվությունը կրում են ֆուտբոլիստները։ Մենք պարտավոր ենք շարունակել աճել և կատարելագործվել։ Մեզ անհրաժեշտ է պայքարել յուրաքանչյուր տիտղոսի համար։
Եթե ես ասեմ, որ մենք չենք պայքարում Լա Լիգայի և Չեմպիոնների լիգայի համար, դա ինձ համար՝ որպես ֆուտբոլիստի և ավագի, խայտառակություն կլինի։ Մենք պետք է աշխատենք ուժերի գերլարումով։ «Ռեալն» արժանի է, որ մենք կենտրոնանանք բացառապես ֆուտբոլի վրա և մինչև մրցաշրջանի ավարտը պայքարենք տրոֆեյների համար», — ուրուգվայցու խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Նշենք, որ Լա Լիգայի 24 տուրից հետո «Ռեալը» վաստակել է 60 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
























































