Ալվարո Արբելոան կարող է շարունակել գլխավորել Մադրիդի «Ռեալը» նաև ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։
Ըստ Touchline-ի՝ մադրիդյան ակումբը մասնագետի առջև երկու հստակ պայման է դրել, որոնց իրականացման դեպքում նա կդառնա թիմի մշտական գլխավոր մարզիչը։
Պայմանների համաձայն՝ «սերուցքայինները» Արբելոայի գլխավորությամբ պետք է հաղթահարեն «Բենֆիկայի» արգելքը Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլում և դուրս գան մրցաշարի 1/8 եզրափակիչ։ Բացի այդ, թիմից ակնկալվում է նաև հաղթանակ Լա լիգայում։ Միայն այս երկու նպատակներին հասնելու դեպքում Արբելոան հնարավորություն կստանա պաշտոնապես ստանձնել գլխավոր մարզչի դերը։
Հարկ է նշել, որ այս պահին «Ռեալը» Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։ Վաստակած 57 միավորով մադրիդցիները ընդամենը մեկ միավորով են հետ մնում առաջատար «Բարսելոնայից»։
























































