Միլանի «Ինտերի» նախկին գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին կարող է գլխավորել «Նյուքասլը», տեղեկացնում է Daily Mail-ը:
Նշվում է, որ 61-ամյա մասնագետը «Նյուքասլը» գլխավորելու հավակնորդների թվում է: Անգլիական ակումբի նոր սեփականատերը ՝ Մոհամեդ բեն Սալիմանը մտադիր է զգալիորեն ուժեղացնել թիմի կազմը:
Բացի Սպալետիից, թիմը գլխավորելու հավակնություն ունեն ՝ Մասիմիլիանո Ալեգրին, Մաուրիսիո Պոչետինոն և Քևին Քիգանը:
Հիշեցնենք, որ «Ֆիորենտինան» նույնպես հետաքրքրված է Սպալետիի ծառայություններով: