Միլանի «Ինտերի» նախկին գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին կարող է գլխավորել իտալական «Ֆիորենտինան», տեղեկացնում է Football Italia-ն:
Ֆլորենցիան ներկայացնող ակումբի ղեկավարությունը արդեն սկսել է բանակցությունները հայտնի մասնագետի հետ:
Բացի այդ, «Ֆիորենտինան» գլխավորելի հավակնորդներ են նաև՝ Լուիջի Դի Բիաջոն և Դավիդե Բալարդինին:
Հիշեցնենք, որ այսօր «Ֆիորենտինան» հեռացրեց թիմի գլխավոր մարզիչ Վիչենցո Մոնտելային : Նրա գլխավորած թիմը զբաղեցնում էր մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականը: