«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը կարող է հեռանալ թիմից ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Այս մասին տեղեկացնում է AS պարբերականը։
Հաղորդվում է, որ այս պահին կողմերը դադարեցրել են պայմանագրի երկարաձգման համար բանակցությունները:
Հիշեցնենք, որ գերմանացի դարպասապահի ծառայություններով հետաքրքրված են մի շարք թիմեր, այդ թվում՝ «Բավարիան», «Յուվենտուսը», «Մանչեսթեր Սիթին»։