Մյունխենի «Բավարիան» պաշտոնապես հայտարարել է եզրային հարձակվող Սերժ Գնաբրիի հետ պայմանագրի ժամկետը մինչև 2028 թվականը երկարաձգելու մասին։ Այս մասին հայտնում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ վինգերի նախորդ համաձայնագրի ժամկետը «կարմիրների» հետ լրանում էր ընթացիկ մրցաշրջանի ավարտին։
Հիշեցնենք՝ Սերժ Գնաբրին «Բավարիայի» գույները պաշտպանում է 2017 թվականից՝ տեղափոխվելով Բրեմենի «Վերդերից»։ Մյունխենյան ակումբի կազմում նա ընդհանուր առմամբ անցկացրել է 311 հանդիպում, դարձել 100 գոլի և 69 գոլային փոխանցման հեղինակ։
Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ նոր պայմանագրով ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կկազմի 15-16 մլն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 26 հանդիպման՝ իր ակտիվում գրանցելով 7 գոլ և 8 գոլային փոխանցում։



























































