Ֆրանսիական «Լիոնի» հարձակվող Մեմֆիս Դեպայը խոսել է իր երազանքի մասին. այն է՝ մասնակցել երաժշտական փառատոնի.
«Ես շատ բանի մասին եմ երազում: Միգուցե, մի օր դրանք իրականություն դառնան: Եթե ես կարող եմ մի բան պատկերացնել ու դրա մասին երազել, ուրեմն, կարող եմ դա իրականություն դարձնել:
Ես փնտրում եմ այդ գործի վարպետի: Ինձ պրոդյուսեր է անհրաժեշտ, չեմ կարող ինքս իմ պրոդյուսերը լինել»,-ասել է Դեպայը:
Հիշեցնենք, որ խաղացողը զբաղվում է նաև ռեպով: Վերջերս նա հանդես եկավ Dubai Freestyle երաժշտական համարով: