Այս ձմռանը բրազիլացի խոստումնալից հարձակվող Էնդրիկը Մադրիդի «Ռեալը» փոխեց «Լիոնով»։ 19-ամյա ֆուտբոլիստը վարձավճարով տեղափոխվեց ֆրանսիական ակումբ՝ խաղաժամանակ ստանալու նպատակով։
«Լիոնի» կազմում իր առաջին երեք հանդիպումներում Էնդրիկը խփել է 4 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։
ESPN-ի բրազիլական մասնաճյուղի հաղորդմամբ՝ «Լիոնը» ցանկանում է երկարաձգել Էնդրիկի վարձակալության ժամկետը։ Ֆրանսիական թիմի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան անձամբ է խնդրել ակումբի ղեկավարությանը անել ամեն ինչ՝ բրազիլացուն ավելի երկար ժամկետով թիմում պահելու համար։
Հիշեցնենք, որ «Լիոնը» Էնդրիկին վարձակալել է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ «Լիոնը» Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 4-րդ տեղը։ Կիրակի՝ հունվարի 25-ին, «ջուլհակները» 5-2 հաշվով հաղթեցին «Մետցին», իսկ Էնդրիկը դարձավ հեթ-տրիկի հեղինակ։




























































