«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը պարզաբանումներ է տվել տրանսֆերային շուկայում ակումբի ծրագրերի վերաբերյալ։
Հունվարին «կապտանռնագույնների» շարքերը համալրել է եզրային պաշտպան Ժոաու Կանսելուն, ով վարձավճարով տեղափոխվել է սաուդյան «Ալ-Հիլալից» մինչև մրցաշրջանի ավարտը։ Ըստ ամենայնի, սա կատալոնական գրանդի վերջին ձեռքբերումն է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
«Ռեալ Օվիեդոյի» նկատմամբ տարած հաղթանակից (3:0) հետո, պատասխանելով հնարավոր ուժեղացումների մասին հարցին, Ֆլիկը հայտարարել է.
«Այս ամիս մենք այլևս չենք կարողանա ոչ ոքի ձեռք բերել»։
Նշենք, որ Իսպանիայի առաջնության (Լա Լիգա) 21 տուրից հետո «Բարսելոնան» 52 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ մեկ միավորով առաջ անցնելով Մադրիդի «Ռեալից»:






















































