Միլանի «Ինտերը» պաշտոնապես հայտարարել է ակումբի սան Ալեքսանդար Ստանկովիչի վերադարձի մասին։
Իտալական ակումբն օգտվել է պայմանագրում առկա կետից՝ ակտիվացնելով 20-ամյա կիսապաշտպանին բելգիական «Բրյուգեից» հետ գնելու իրավունքը։
Հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ տրանսֆերի արժեքը կազմել է 23 մլն եվրո։
Անվանի ֆուտբոլիստ և մարզիչ Դեյան Ստանկովիչի որդին «ներաձուրիների» հետ կնքել է երկարաժամկետ պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2031 թվականի հունիսի 30-ը։
Նշենք, որ Ալեքսանդար Ստանկովիչը նախորդ տարվա ամռանն էր «Ինտերից» տեղափոխվել «Բրյուգե»՝ 9,5 մլն եվրոյի դիմաց։ Բելգիական ակումբի կազմում սերբ կիսապաշտպանն անցկացրել է 55 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։



























































