Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի միջև անցկացվող մշտական համեմատությունների մասին։
«Մեսսի՞ն, թե՞ Ռոնալդուն։ Ես խաղացել եմ երկուսի հետ էլ։ Ավելի ճիշտ՝ խաղացել եմ Մեսսիի կողքին և Ռոնալդուի դեմ։ Կրիշտիանուն իմ կուռքն է, բայց ես խաղացել եմ նաև Լեոյի հետ։ Տեսնելով նրանց գործի մեջ՝ կարող եմ ասել, որ նրանք իսկապես տարբեր են, նրանք նույնը չեն։ Նրանց մրցակցությունը հիանալի էր, քանի որ նրանք լիովին հակապատկերներ են։ Ինքներդ գիտեք՝ աջլիկ և ձախլիկ, բարձրահասակ և կարճահասակ, ավելի ուղղագիծ ու ավելի էլեգանտ, ավելի պայթյունավտանգ և մեկը, որն ավելի լավ է տեսնում դաշտն ու գործում որպես փլեյմեյքեր։
Համաձա՞յն եմ արդյոք այն կարծիքին, թե Ռոնալդուն տքնաջան աշխատանքի արդյունք է, իսկ Մեսսին՝ զուտ տաղանդ։ Դա ֆուտբոլ չխաղացած մարդու կարծիք է։ Ես միշտ այդպես եմ ասում։ Եթե որևէ մեկը կարող է նստել ու ինձ ասել, որ Ռոնալդուն տաղանդ չունի, կամ Մեսսին քրտնաջան չի աշխատում, նշանակում է՝ այդ մարդը կյանքում երբեք խաղակոշիկ չի հագել։ Ես չեմ հասկանում, թե ինչպես կարող է նման բան ասել մեկը, որը խաղակոշիկ է հագել ու մարզվել»,- Մբապեի խոսքերն է մեջբերում All About Argentina-ն՝ հղում անելով Sorare-ին։
Հիշեցնենք, որ հունիսի 11-ին մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։

























































