Անգլիայի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանի 23-րդ տուրի շրջանակում կայացել է «Քրիսթալ Փելաս» — «Չելսի» հանդիպումը։ Լոնդոնի «Սելհերսթ Պարկ» մարզադաշտում տեղի ունեցած խաղն ավարտվել է «կապույտների» հաղթանակով՝ 3:1 հաշվով։
Հանդիպման 34-րդ րոպեին հյուրերին առաջ է մղել Էստևաոն։ Երկրորդ խաղակեսի սկզբում՝ 50-րդ րոպեին, Ժոաո Պեդրոն կրկնապատկել է առավելությունը, իսկ 64-րդ րոպեին Էնցո Ֆերնանդեսը, հստակ իրացնելով 11-մետրանոց հարվածը, հաշիվը դարձրել է 3:0։
Դաշտի տերերը խաղն ավարտել են 10 հոգով. 73-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի պատճառով հեռացվել է Ադամ Ուորտոնը։ Խաղավերջում՝ 89-րդ րոպեին, Քրիս Ռիչարդսին հաջողվել է կրճատել հաշվի տարբերությունը։
Այս հաղթանակից հետո «Չելսին» 37 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը, իսկ «Քրիսթալ Փելասը» 28 միավորով 15-րդ տեղում է։
Հաջորդ տուրում «Քրիսթալ Փելասը» փետրվարի 1-ին կհյուրընկալվի «Նոթինգհեմ Ֆորեսթին», իսկ «Չելսին» հունվարի 31-ին սեփական դաշտում կընդունի «Վեսթ Հեմ Յունայթեդին»:
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակն այս պահին




























































